Post on 01-Apr-2021
Դիմումների Ընդունելության Հայտարարություն
Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի և ծրագրերի վերանայման նպատակով ես և շրջակա աշխարհը
առարկայի փորձագետ
Նպատակ. Աջակցել ՀՀ-ում ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի և ծրագրերի վերանայմանը «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության ֆինանսավորմամբ կատարվող այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) ուսուցումը միջնակարգ կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:
Առաջադրանքներ և գործունեության շրջանակը.Ես և շրջակա աշխարհը առարկայի ոլորտի փորձագետը կմասնակցի ես շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի և ծրագրերի լրամշակմանը, մասնավորապես կօժանդակի ես և շրջակա աշխարհը առարկայի հայեցակարգի մշակմանը, առարկայական ուսումնառության վերջնարդյունքների լրամշակմանը: Նա սերտորեն կհամագործակցի բնագիտության առարկայական թիմի, ինչպես նաև մաթեմատիկայի, աշխարհագրության, ՏՀՏ ոլորտների, ՀՀ ԿԳՄՍՆ փորձագետներից բաղկացած խմբի հետ՝ իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները:
Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքը թիմի ներսում մասնավորապես ներառում է.
1. Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի հայեցակարգի լրամշակմանը, որը կուղղորդի կրթության բովանդակության մեջ բնագիտություն առարկայի գործառույթները որոշելուն և կրթության կազմակերպման հիմնական նյութերը՝ չափորոշիչը, ծրագրերը, ձեռնարկները մշակելուն։
2. Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի ուսումնառության վերջնարդյունքների լրամշակմանը տարրական դպրոցի համար։
3. Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի բովանդակային պարտադիր միջուկի մշակմանը՝ ըստ բովանդակային հիմնական գծերի, հանրակրթության պետական չափորոշչում սահմանված հենքային ուսումնական պլանի և ուսումնառության վերջնարդյունքների։
4. Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի ուսուցչին աջակցող դասավանդման մեթոդների լրամշակմանը, որոնք ուսուցման գործընթացում կարող են ընտրվել ուսուցչի հայեցողությամբ։
5. Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի ուսումնառության վերջնարդյունքների ստուգման և գնահատման կարգի մշակմանը։
6. Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի համար առաջարկվող գրականության ցանկի մշակմանը։
7. Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշիչը և ծրագրերը լրամշակող խմբի շաբաթական հանդիպումներին:
8. Մասնակցել հանրային քննարկումների, թիրախային լսարանին ներկայացնել ես և շրջակա աշխարհը առարկայի լրամշակված առարկայական չափորոշիչը և ծրագրերը։
Գործունեության արդյունքները: Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքից պահանջվող որոշակի արդյունքներն են.
1. Ես և շրջակա աշխարհը առարկայի լրամշակված հայեցակարգ։2. Ես և շրջակա աշխարհը առարկայի լրամշակված ուսումնառության
վերջնարդյունքներ տարրական դպրոցի համար։3. Ես և շրջակա աշխարհը առարկայի բովանդակային պարտադիր միջուկ ՝ ըստ
բովանդակային հիմնական գծերի, հանրակրթության պետական չափորոշչում սահմանված հենքային ուսումնական պլանի և ուսումնառության վերջնարդյունքների։
4. Ես և շրջակա աշխարհը առարկայի ուսուցչին աջակցող դասավանդման լրամշակված մեթոդներ:
5. Ես և շրջակա աշխարհը առարկայի համար լրամշակված ուսումնառության վերջնարդյունքների ստուգման և գնահատման կարգ։
6. Ես և շրջակա աշխարհը առարկայի դասավանդման համար առաջարկվող գրականության ցանկ։
7. Ես և շրջակա աշխարհը առարկայի լրամշակված առարկայական չափորոշիչ և ծրագրեր։
Աշխատանքի տևողությունը
Աշխատանքի տևողությունը չորս ամիս է (սեպտեմբեր-դեկտեմբեր): Աշխատանքի շրջանականերում օրական զբաղվածությունը մինչև 6 ժամ է:
Խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջները
● Բարձրագույն կրթություն բնագիտության գիտակարգում,
● Առնվազն 5+ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ես և շրջակա
աշխարհը առարկայի դասավանդման ոլորտում,
● Տեղեկացվածություն ՀՀ հանրակրթության ոլորտին վերաբերող փաստաթղթերին
(ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչ, ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշիչ և ծրագրեր, ՀՀ պետական կրթակարգ և հարակից այլ փաստաթղթեր):
● Համապատասխան հետազոտական գրականության իմացություն, վերլուծական
հմտություններ և տարբեր աղբյուրներից տեղեկատվություն առանձնացնելու և սինթեզելու ունակություն,
● Աշխատանքային խմբերում արդյունավետորեն գործելու համար միջանձնային
գերազանց հմտություններ,
● Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:
● Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը
վերջնաժամկետին հասցնելու կարողություն,
● Սույն աշխատանքներին 2019 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդգրկվելու
հնարավորություն,
● Առավելություն կտրվի անգլերենին տիրապետող թեկնածուներին:
Փոխհատուցում. մրցակցային
Ընտրության կարգը.
Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական(CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը: